Հայ բժիշկերի կյանքից
Իյլա Հովսեփյան
Իյլա Հովսեփյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 28-ին հանրապետության գեղատեսիլ վայրերից մեկում` Ստեփանավանում: Հենց հայրենի Լոռվա բնությունն է նրա հոգին լցնում սիրով և բարությամբ՝ բերելով նրան բժշկության աշխարհ և օգնելով նրան բժիշկդառնալու ճանապարհին:
Իյլա Հովսեփյանի կյանքի ուղու վրա իր ազդեցությունն է ունեցել Հայրենական պատերազմը: 16 տարեկան հասակում նա դառնում է Երևանի հատուկ հրետանային դպրոցի ուսանող: Հետագայում շարունակում է ուսումը Թբիլիսիի Լեռնահրետանային ուսումնարանում: 1945-1947 թվականների ընթացքում ծառայել է Ուկրաինական 2-րդ ճակատի բանակում ինչպես նաև Զինված ուժերի հարավային խմբում`որպես դասակի հրամանատար: Հաղթանակը դիմավորել է Ավստրիայում: Վերջացնելով ծառայությունը Իլյա Հապետովիչը վերադարձել է հայրենիք և ընդունվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը որը գերազանցությամբ վերջացրել է 1953 թվականին:
Եթե խոսենք մասնագիտության մասին լայն իմաստով և բժշկության մասին ընդհարապես ապա Իլյա Հապետովիչն այն ընտրել է պատահաբար: Դժվար թե կարելի կլինի մեղադրել հենց նոր բանակից վերադարձած երիտասարդին ով այդ ժամանակ ընդամենը մեկ նպատակ ուներ`գտնել իր համար մասնագիտություն բայց ոչ ցանկացած մասնագիտություն այլ այնպիսին, որի օգնությամբ հնարավոր լինի ծառայել մարդկանց: Սկսվում է նոր, խաղաղ կյանք, որը նման չէր այն ամենին ինչի միջով որ անցավ նրա սերունդը: Ավարտելով կլինիկական օրդինատուրան 1957 թվականին Հովսեփյանը մեկնում է Ղափան` որպես տեղի վիրաբուժության բաժնի վարիչ, որը մինչ այդ ղեկավարել էին մեր ապագա պրոֆեսորները և դասատուները` Ս.Շարիմանյանը և Ս. Ավդալբեյանը, Առողջապահության ապագա նախարար Ա.Խրիմլյանը:
Եկել էր ստույգ ընտրություն անելու ժամանակը` բազմաթիվ բժշկական մասնագիտություններից մեկը ամբողջ կյանքի համար: Իր օրագրում, որը հայտնաբերվել է նրա մահվանից հետո Իլյա Հապետովիչը գրում էր «Վիրաբույժ ես դարձել եմ գիտակցելով: Ամեն ինչ սկսվել էր դեռևս ուսանողական տարիներից մեր կուռքերին` վիրաբուժ Ի.Գևորգյանին, Դ. Դանիլբեկյանին և ուրիշներին կրկնօրինակելու ձգտումից: Սովորաբար ուսուցիչը աշակերտին տալիս է այն ինչ գերակշռում է նրա մեջ և ի դեպ հենց այդ ժամանակ ես հասկացա թե ինչ մեծ նշանակություն ունի երիտասարդ բժշկի կյանքում գործընկերոջ օրինակը: Կամաց-կամաց եկավ խորը համոզմունքը, որ վիրաբուժությունը իրական տղամարդկային աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն ուժերի կենտրոնացում այլ նաև գիտակցված կերպով ռիսկի դիմելու ունակություն, ինքուրույն որոշումների իրականացում»:
Ինքնուրույն աշխատանքը, որի մասին այդքան երազում էր Իլյա Հապետովիչը իրեն երկար սպասեցնել չտվեց: Գալով Ղափան որտեղ նա պետք է աշխատեր Լենրուդնիկների հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբուժ, նա հեց նույն օրը կատարեց իր առաջին, ինքնուրույն վիրահատությունը`կեսարյան ծննդաբերություն: Դրանից հետո սկսում են աշխատանքով լի օրերը: Պրակտիկորեն անհրաժեշտ էր լինել ամեն ինչի մասնագետ: Հանգամանքները պահանջում էին անել ամենատարբեր վիրահատություններ: Կամաց-կամաց աճում էր նրա արհեստավարժությունը և նա հիվանդների շրջանում հայտնի է դառնում որպես ամենալավ բժիշկ:
Իր մասնագիտության վերաբերյալ փիլիսոփայական մտորումները, բժշկի և հիվանդի բարոյագիտությունը ինչպես նաև իր փորձը հաջորդներին փոխանցելու հարցերը միշտ նրա ուշադրության կենտրոնում էին:
Աշխատելով Ղափանում Իլյա Հապետովիչը շարունակում է իր գիտական աշխատանքը պրոֆեսոր Գևորգյանի ղեկավարության ներքո պաթոգենետիկ խնդիրների բուժման մասին: Աշխատասիրությունը.խորը գիտելիքները, համառությունը իրենց երկար սպասեցնել չտվին: Գիտական աշխատանքը ավարտին հասցվեց իսկ հետզոտման արդյունքներն այնքան համոզիչ էին որ Գևորգյանի առաջարկով այն ձևակերպվեց որպես թեկնածուական ատենախոսություն և հաջողությամբ ավարտին հասցվեց 1963 թվականին նրա իսկ ղեկավարության ներքո:
Սրանով վերջանում է 6 ամյան բեղուն աշխատանքը մարզում:
Նույն թվականին Իլյա Հապետովիչը սկսում է դասավանդել Բժշկական համալսարանի վիրաբուժության ֆակուլտետում՝ որպես ամբիոնի ասիստենտ: Շատ շուտով նա սկսում է մեծ հարգանք վայելել ուսանողության կողմից:
Նա ղեկավարում է ուսանողական խմբակը միաժամանակ կատարելով գիտահետազոտական աշխատանք: Մեկ տարի անց Իլյա Հապետովիչը մրցույթով ընտրվում ընդհանուր վիրաբուժության ամբինոի դոցենտ: Ավելի ու ավելի են ընդլայնվում գիտաշխատողի իր ունակությունները, ով կարողանում էր լուծել ամենտարբեր խնդիրները: Այս հատկանիշները նրան բերում են Սրտի վիրաբուժության ինստիտուտ, որտեղ ակադեմիկոս Ա. Պոկրովսկու գլխավորությամբ 1967 թվականին սկսում է դոկտորական ատենախոսությունը «Գլխավոր զարկերակների աուտոերակային պլաստիկան զարկերակային նորմալ և բարձր ճնշման պայմաններում», որը 1972 թվականին հաջողությամբ պաշտպանում է Մոսկվայում:
Դոկտորական ատենախոսության արդյունքները իրենց կիրառումն են գտնում 10-12 տարի անց:
Մեկ տարին անց Իլյա Հապետովիչն շնորհվում է պրոֆեսորի կոչում: Իր գիտաշխատողի և դասավանդողի տաղանդը նա շարունակում էր կիսել ուսանողների և ամբինի կրտսեր կոլեգաների հետ:
Բացառիկ մարդկային որակները, իրեն ինտելեկտուալ և աշխատասեր բժիշկներով շրջապատելը նրան հնարավորություն տվեցին պատրաստել շատ գիտաշխատողների և ատենախոսների:
Գալիս է 1976 թվականը: Կար Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոն: Եվ հանկարծ Հովսեփյանի համար շատ անսպասելի նրան առաջադրում են այդ պաշտոնում: Սկսվում է աշխատանքային նոր շրջան թե’ նրա և թե’ ինստիտուտի համար: Կարճատև ժամանակահատվածում նա ընկղմվում է աշխատանքի մեջ և թարմություն և յուրօրինակություն է մտցնում ինստիտուտի գործելակերպի մեջ:
Նրա վաստակը մեծ է նաև Երևանի Պետական Բժշկական Համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի ստեղծման գործում: Ինստիտուտի ղեկավարման առաջին ամիսներից նա դասախոսությունների և պրակտիկ գիտելիքների կուրս է անցկացնում համալսարանի բուժֆակուլտետի սուբօրդինատորների հետ: Որպես արդեն բազմափորձ դասավանդող նա նպաստում է Գիտահետազոտական ինստիտուտում ուսանողների և աշխատակիցների համար ուսումնական, գիտական և բուժական բազայի ստեղծմանը, ովքեր հնարավորություն էին ստացել սկսել բուժական աշխատանքա, անցկացնել գիտական հետազոտություններ և կատարել թեկնածուական և դոկտորական աշխատանքներ:
Ինստիտուտի պատերի ներսում են պաշտպանել իրենց թեկնածուական ատենախոսությունները Ա.Զառացյանը, Է.Ղարիբյանը, Մ.Մարգարյանը և Է. Ղարիբյանը իր դոկտորական ատենախոսությունը:
Պրոֆեսոր Հովսեփյանի է պատկանում ոչ միասնական կոտրվածքների և ոսկորների կեղծ հոդերի և վերջույթների բուժման համար առաջարկված ալոգեն ոսկորային մատրիքսի կիրառման տարբերակը: Տարատեսակ խնդիրների լուծման համար նրա կողմից առաջադրված տարբերակները հնարավորություն տվեցին հաջողությամբ կիրառել ոսկորային մատրիքսը:
Այս եղանակի կիրառումը ինչպես Հայաստանի այնպես էլ ԱՊՀ երկրների հիվանդանոցներում մեծապես բարձրացրեց Գիտահետազոտական ինստիտուտի և նրա աշխատակիցների հեղինակությունը: Այդ փորձը ներկայացվում է 1978 թվականին կայացած Անդրկովկասի վնասվածքաբան-օրթոպեդների 5րդ կոնֆերանսի ընթացքում, որտեղ ծրագրային հարցերից էին նաև օստեոկիելիտի և ոսկորային մատրիքսի կիրառումը: Կոնֆերանսի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի սովետական վիրաբուժներ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Գ.Իլիզարովը, պրոֆեսոր Ս.Զացեպինը, Լենինյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Օ.Գուդուշաուրին և ուրիշները: Բոլոր ելույթ ունեցածները մեծապես գնահատել են պրոֆեսոր Հովսեփյանի և նրա կազմակերպության աշխատանքը: Ընդհանրացնելով գործուղման աշխատանքը պրոֆեսոր Օ.Գուդուշաուրին Կոմունիստ թերթին տված իր հարցազրույցում ասել է «Ոսկրային թերությունների փոխարինումը ևս մեծ նշանակություն ունի: Երևանի Գիտահազոտական ինստիտուտում ստեղծել են ոսկրային մատրիքս և դա բացարձակ նոր խոսք է վնասվածքաբանության և օրթոպեդիայի մեջ և ես կարծում եմ, որ այն մեծ ապագա կունենա»:
Արդեն 30 տարի է անցել բայց այս մեթոդը դեռևս շարունակում են հաջողությամբ կիրառել:
Պրոֆեսոր Հովսեփյանի ախշատանքային գործուենության մեջ կարևոր նշանակություն ունի նաև Սովետալան միությունում առաջին անգամ ոսկրածուծային ֆիբրոբլաստների միրառումը: Շնորհիվ գիտական համագործակցությանը լաբորատորիայի հետ որը ղեկավարում էր պրոֆեսոր Ի.Ֆրիդենշտեյնը Երևանի Գիտահետազոտական ինստիտուտում լաբորատորային պայմաններում սկսեցին ստանալ ֆիբրոբլաստներ, որոնք բարեհաջող կերպով կիրառվեցին 22 հիվանդների դեպքում: Այս հետազոտման արդյունքները ներկայացվեցին ԽՍՀՄ Ատողջապահության նախարարության գիտխորհրդին՝ երկրի հայտնյի մասնագետների մասնակցությամբ: Դա շատ մեծ պատիվ էր: Մեր աշխատանքը արժանացավ մեծ գնահատականի իսկ հետո նաև հեղինակային հասատատման: Իլյա Հապետովիչն շնորհվեց ոսկե մեդալ:
Պրոֆեսոր Հովսեփյանը ավելի քանի 200 գիտական աշխատանքների, 2 գյուտի և շուրջ 20 ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 3 դոկտորական և 7 թեկնածուական ատենախոսություններ: Լինելով հանրապետության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդը՝ Իլյա Հապետովիչը լայն աշխատանքներ էր տանում հանրապետությունում օրթոպետական ծառայության զարգացման ուղղությամբ՝ շրջաններում գիտական նստաշրջանների, բաց դռների օրերի , հիվանդների խորհրդատվությունների միջոցով:
Պրոֆեսոր Հովսեփյանը բարձրակարգ բժիշկ էր, խոշոր գիտաշխատող, կազմակերպիչ, մարդ ով տիրապետում էր իր մասնագիտությանը մեծ պահանջկոտությամբ էր վերաբերվում ինքն իրեն՝ միշտ ձգտելով դեպի նորը:
Այսօր պրոֆեսոր Հովսեփյանի գործը մեծ պատասխանատվությամբ շարունակում են նրա աշակերտները՝ Առողջապահության նախարարության և Բժշկական Համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի աշխատակիցները:
19.04.2006 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ